Հայրենիքները միայն տարածքով ու քառակուսի կիլոմետրերով չեն չափվում: Չափվում են նաև խորությամբ ու բարձրությամբ: Հայրենիքին խորություն տվողը մշակույթն է, արվեստը: Արվեստն ու մշակույթը իրենց նվաճումներով կարող են անսահմանորեն ընդլայնել հայրենի սահմանները: ԵՎ ընդհակառակը, արվեստի բացակայությունը կամ անկումը կարող է ոչ միայն նեղացնել հայրենիքի սահմանները, այլև սպառնալ նրա իսկ գոյությանը:
Վահագն Դավթյան